Հռոմի պապի դեմ մահափորձ կատարած թուրք ահաբեկիչը դուրս կգա բանտից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 16:41

mehmet-ali-agjaԹուրք ահաբեկիչ, Հռոմի պապ Հովաննես Պողոս 2-րդի նկատմամբ մահափորձ կատարած Մեհմեդ Ալի Աղջան 2010 թ-ի հունվարի 18-ին դուրս կգա բանտից 52 տարեկան հասակում: Ըստ թուրքական «Միլիեթ»-ի` Աղջան դեռևս դիմում է եվրոպական մի շարք երկրների` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Վատիկանն ու Պորտուգալիան նախապես մերժել են մարդասպանի դիմումը: Աղջան, որ երկար տարիներ ազատազրկված լինելու պատճառով խուսափել է պարտադիր զինծառայությունից, բանտից դուրս գալուց հետո դարձյալ կխուսափի ծառայությունից: Մեհմեդ Ալի Աղջան 1981 թ. մահափորձ էր կատարել Հռոմի պապի դեմ, սակայն Հովհաննես Պողոս 2-րդը ներել էր նրան:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply