Կոսովոն քվեարկել է Եվրամիությանը սետաճելու օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 10:46

Էքզիթ փոլի արդյունքներով` Կոսովոյի առաջին խորհրդարանական ընտրություններում հաղթել է կառավարող` դեմոկրատական կուսակցությունը` վարչապետ Հաշիմ Թաչիի գլխավորությամբ: Թաչին իր երախտագիտությունն է հայտնել ժողովրդին` իր հանդեպ ցուցաբերած հավատի համար և համոզվածություն է հայտնել, որ միջազգային դիտորդները կճանաչեն  քվեարկության արդյունքները: Պրիշտինի ընտրատեղամասում ելույթ ունենալիս` վարչապետը ընդգծել է, որ Կոսովոն քվեարկել է Եվրամիությանը սերտաճելու և ՄԱԿ մտնելու  օգտին`հանուն  իր ժողովրդի բարօրության:

Կոսովոյում ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկացվում է, որ սերբ բնակչությունը հիմնականում բոյկոտել է ընտրությունները:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply