Ստալինի թոռը դատի է տվել Պետական դումային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 0:05
Եվգենի Ջուղաշվիլին` Ստալինի թոռը իր պապի պատիվը պաշտպանելու համար դատի է տվել Պետական դումային ,այդ մասին հաղորդում է պաշտոնական КПРФ կայքը:
Պատճառը 2010թ. նոյեմբերի 26-ին ընդունած “Կատինյան ողբերգության և զոհերի”մասին հայտարարությությունն է: Ըստ այդ փաստաթղթի կատինյան հանցագործությունը կատարվել է Ստալինի և սովետական այլ ղեկավարների անմիջական հրամանով: Այդ հայտարարության համար հիմք հանդիսացավ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:
Ստալինի թոռը պնդում է ,որ Պետդումայի որոշումը հակասում է 1946թ. Միջազգային ռազմական տրիբունալի մեղադրական եզրակացությանը,որում ասված է,որ լեհ սպաների գնդակահարությունը նացիստական Գերմանիայի 18 ռազմական հանցագործություններից մեկն է :
Ջուղաշվիլին պահանջում է պատգամավորների հայտարարությունը համարել իրականությանը չհամապատասխանող և քվեարկող 342 պատգամավորներից որպես փոխհատուցում գանձել 100 միլիոն ռուբլի: Հետաքրքիր է ,որ կողմ են քվեարկել “Եդինայա Ռոսիա” և ԼԴՊՌ ֆրակցիաները,իսկ կոմունիստները դեմ:
Հետաքրքիր է,որ սեպտեմբերի 21-ին Մոսկվայի Տվերսկայի դատարանը մերժել է Ջուղաշվիլուն նմանատիպ հայցը Ռոսարխիվի դեմ,որին Ստալինի թոռը մեղադրում էր փաստաթղթեր կեղծելու մեջ:
Կատինում գնդակահարվել են 22 հազար լեհ,որից մի քանի հազարը սպաներ:






Facebook
Tweet This
Email This Post
