Երեք մեքենայով ավտովթար Մայիսի 9-ի փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2010 22:40
Դեկտեմրերի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել Օպել մակնիշի 23 ՕԼ 264, Օպել 21 ՍՍ 579 համարանիշների եւ Մերսեդես 10 ԼՕ 441 համարանիշի մեքենաները:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրում ներկայումս մեծ բազմություն է հավաքվել, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
Դեպքի վայրում են Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք սպասում են ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին:
Մերսեդեսը վարել է 28-ամյա Արսեն Մարգարյանը, Օպել 23 ՕԼ 264-ը` 1969թ. ծնված Կարո Սլավիկի Նազարյանը, իսկ Օպել 21 ՍՍ 579-ը` 32-ամյա Արմեն Բորիսի Համբարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
