Վիկ Դարչինյանը պարտվեց մեքսիկացի Աբներ Մարեսին` մրցավարների ոչ միաձայն որոշմամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 12, 2010 19:17

ԱՄՆ-ի Թաքոմա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթեւագույն քաշային կարգ WBC վարկածի արծաթե գոտու համար մենամարտում Վիկ Դարչինյանը պարտվեց մեքսիկացի Աբներ Մարեսին: Երկրորդ ռաունդում Դարչինյանը կարողացավ ձախից ուղիղ հարվածով Մարեսին նոկդաուն ուղարկել, սակայն Մարեսը շարունակեց մենամարտը, իսկ 7-րդ ռաունդում պատասխանեց նույնով: Մնացած հինգ ռաունդներն անցան Աբներ Մարեսի առավելությամբ: Մեքսիկացին հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ: Երկու մրցավարները 115:112, 114:111 հաշվով հաղթանակը շնորհեցին Մարեսին, իսկ երրորդ մրցավարը 115:111 հաշվով հաղթող ճանաչեց Դարչինյանին:

Դիտվել է 4675 անգամ:
Print Friendly

Leave a Reply