«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բողոքի երթ և ցույցեր է անցկացնելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2010 19:10

Օտարալեզու դպրոցների տխրահռչակ օրինագծերը կառավարությունը մտցրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Փաստորեն, փորձ է արվում տարեմուտին մի շարք   օրենքների շարքում աննկատ անցկացնել հանրության կողմից մերժելի «բարեփոխումը»: Եվս մեկ անգամ իշխանությունը ի ցույց է դնում մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվության և Անկախ Հայաստանի գաղափարի և իրականության հանդեպ իր արհամարհական և մերժողական վերաբերմունքը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բողոքի երթ և ցույցեր է անցկացնելու Կառավարության, Կրթության և Գիտության նախարարության, Նախագահի նստավայրի և Ազգային Ժողովի առջև: Երթը կսկսվի դեկտեմբերի 14-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 10.00-ին Կառավարության նստավայրի կենտրոնական մուտքի մոտ: ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՉՈՒՆԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ: «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply