Ադրբեջանը դատի է տալու Մեհրիբան Ալիեւայի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրային կապի մասին գրած իտալական թերթին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2010 13:38
Իտալական Il Foglio պարբերականում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի գաղտնի կապերի մասին հրապարակման առիթով Ադրբեջանը կդիմի դատարան, գրում է Вестник Кавказа.
NEWS.am-ը հաղորդել էր, որ իտալական Il Foglio թերթը` հղում անելով գերմանացի դիվանագետների գրել էր, թե Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան Բեռլինում ոչ պաշտոնական գաղտնի հանդիպումներ է ունենում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Գեղեցկուհի Մեհրիբանի հետ ռոմանտիկ հարաբերություններն ավելի հաճելի են Բելառուսի նախագահի համար, քան նավթամուղի վերաբերյալ անվերջ բանակցությունները Ռուսաստանի հետ, մեկնաբանել էր իտալական պարբերականը:






Facebook
Tweet This
Email This Post
