Քիմ Քարդաշյանը Twitter-ում կոչ է անում նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2010 10:21

Ամերիկյան մոդել Քիմ Քարդաշյանը կոչ է անում իր երկրպագուներին նպաստել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նման կոչով նա դիմել է Twitter սոցիալական ցանցում իր 5,5 մլն երկրպագուներին:

Մասնավորապես, նա իր երկրպագուներին կոչ է անում պահանջել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակից Կոնգրեսի օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը:

«Մենք ողջունում ենք Քիմ Քարդաշյանի եւ Սերժ Թանկյանի աջակցությունը: Բարեխիղճ հայերը ցանկանում են, վերջապես, տեսնել ցեղասպանության ժամանակաշրջանի վերջը, եւ որպեսզի մենք դա անենք, մենք պետք է հրեշին իր անունով անվանենք»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

NEWS.am

Դիտվել է 2336 անգամ:
Print Friendly

Leave a Reply