Մահացել է Մանեժի հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժածներից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2010 22:46

Ինչպես հաղորդում է “ՌԻԱ Նովոստին”, Մանեժի հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժածներից մեկը մահացել է: Զոհվածի անունն առաայժմ  չի հաղորդվում, սակայն ճշտվում է, որ նա հանրահավաքի մասնակից է:

Լրագրողների զրուցակիցը ընդգծեց, որ հանրահավաքի մասնակցի մահվան մասին տեղեկությունը ստուգվում է: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքից հետո տարբեր վնասվածքներով քաղաքի հիվանդանոցներում է հայտնվել 19 մարդ: Հաղորդվել է նաև, որ հանրահավաքի ավարտից հետո որոշ մասնակիցներ մետրոպոլիտենի կայարաններում  հարձակվել են ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց վրա:

Իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրահավաքը Մանեժի հրապարակում նվիրված էր դեկտեմբերի 6-ին սպանված “Սպարտակի” երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին: Երկրպագուների պաշտոնական միավորումները հայտարարել են, որ կապ չունեն դրա կազմակերպման հետ, իսկ երբ հանրահավաքը վերածվեց անկարգությունների,  երկրպագուների “Ֆրատրիա” շարժումը հայտարարություն հրապարակեց, որում դատապարտեց տեղի ունեցածը և պահանջեց պատժել անկարգությունների մեղավորներին:

Մոսկվայի ոստիկանության ասելով, հանրահավաքից հետո ընդհանուր հաշվով ձերբակալվել է 65 մարդ:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply