Ահաբեկչություն Աֆղանստանում. զոհվել է վեց ոստիկան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2010 17:49
Վեց աֆղանցի ոստիկան է զոհվել շաբաթ օրը Քաբուլից հարավ գտնվող վայրում կատարված ահաբեկչության հետևանքով: Այդ մասին հաղորդել է Կատարի “Ալ Ջազիրա” հեռուստակայանը: Մեքենան, որում տեղադրված է եղել պայթուցիկը, պայթել է Կանդագար քաղաքի ոստիկանության գրասենյակի մոտ:
Պայթյունի հետևանքով փլվել են մոտակայքի տները, շարքից դուրս են եկել մի քանի ոստիկանական մեքենաներ: Չի բացառվում, որ փլատակաների տակ մարդիկ լինեն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուրբաթ օրը գործի է դրվել հարավային Գիլմենդ գավառում խաղաղ բնակիչների միկրոավտոբուսի ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը: Զոհվել է 15 մարդ, այդ թվում` երեխաներ:
Ավելի վաղ` դեկտեմբերի 5-ին Աֆղանստանի արևելքում ահաբեկչության հետևանքով զոհվեց ՆԱՏՕ-ի երկու զինծառայող:






Facebook
Tweet This
Email This Post
