Ատլանտյան օվկիանոսում նավ է խորտակվել` ռուս նավաստիներով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2010 17:45
Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցում` Իսպանիայի ափից 50 մղոն հեռավորության վրա, խորտակվեց բեռնատար North Spirit նավը` ռուս-ուկրաինացի անձնակազմով: Ինչպես հաղորդում է “Մորսկոյ բյուլետենը”, ըստ նախնական տվյալների, խորտակման պատճառը բեռների տեղաշարժի հետևանքով կողաթեքումն է եղել:
Նավը թեքվել է կողքի վրա և սուզվել, սակայն նավաստիները փրկվել են ուղղթիռի միջոցով, որն ուղարկվել էր վթարի վայր Իսպանիայի փրկարարների կողմից: Նշենք, որ նավում գտնվում էր 17 մարդ` 8 ՌԴ քաղաքացի և 9` Ուկրաինայի: Բոլորին հասցրել են Իսպանիայի Լա Կորունյա քաղաքի օդանավակայան: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
North Spirit նավը, որ կառուցվել է 1989 թ., սկզբում եղել է խորհրդային և մինչև 1996 թ. կոչվել է “Կապիտան Գոնչարով”: Ներկայումս նավը պատկանում է հունական Balthellas Chartering ընկերությանը և նավարկում է Սենթ Վինսենթ և Գրենադիններ պետության դրոշով:
North Spirit ջերմանավը առաջին անգամ չէ, որ դառնում է ԶԼՄ-ների ուշադրության առարկա. 2010 թ. մայիսի 16-ին Կամերունում այն առևանգել էին “Նիգերիայի դելտայի ազատագրման շարժումների” մարտիկները: Այդ կազմակերպությունը, որ գործում է հարևան Նիգերիայում, հայտնի է արտասահմանցիների վրա հարձակումներով: Ծովահենները առևանգել էին բեռնատարի կապիտան Բորիս Տերսնիցևին և ավագ մեխանիկ Իգոր Շումիկին: Նրանք մոտ մեկուկես տարի գերի էին մնացել:






Facebook
Tweet This
Email This Post
