Էմմին «Եվրատեսիլ-2011»-ում կներկայացնի Հայաստանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 11, 2010 18:18

Այս տարի Գերմանիայում անցկացվող «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմին: Այդ մասին այսօր հայտարարեց Հանրային հեռուստառադիընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Հարությունյանն ասաց, որ այս տարի անցկացվելու է ընտրված մասնակցի  երգերի մրցույթ: Երգչին, այսինքն Էմմին, ընտրել է  Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը։

Ներկայացված երգերից Գեղարվեստական խորհուրդը ընտրություն կանի, իսկ գլխավոր երգ կընտրվի քվեարկության միջոցով։

«Առաջին անգամ չէ, որ այսպիսի ձևաչափ է ընտրվում,– ասաց Հարությունյանը,- նույն ձևով «Եվրատեսիլին» մասնակցել են Անդրեն ու Սիրուշոն»։

Նախորդ տարի Էմմին մասնակցեց մրցույթի նախընտրական փուլում` sms քվեարկության ժամանակ միավորներով զիջելով Եվա Ռիվասին, հայտարարել էր, թե  «Հանրայինը» նրան խոսք էր տվել «Եվրատեսիլ-2010»-ին նրա մասնակցության համար:

Էմիին չժխտեց, որ ասել է նման խոսքեր: «Ես հետ չեմ կանգնում իմ ասածներից. ես վիրավորված եմ եղել,- ասաց նա,- Բայց եթե այսօր այստեղ եմ, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ»:

։

Դիտվել է 2048 անգամ:
Print Friendly

Leave a Reply