Վ.Բոստանջյան. «Մարդիկ իրենց ներուժը պետք է օգտագործեն հօգուտ երկրի եւ ոչ թե մարդ ծեծելու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2010 15:31

Մարդիկ իրենց ներուժը պետք է օգտագործեն հօգուտ երկրի եւ ոչ թե մարդ ծեծելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպին ու նրա հրաժարականին:

Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ տվյալ միջադեպը փաստում է` օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, իսկ որ Հայաստանում այդ ձգտումը կա, փաստեց երկրի նախագահը` իր խստությամբ: «Պետք է լինի կարգ ու կանոն, օրենքի գերակայություն, նրա առջեւ բոլորի հավասարություն: Սա ազդակի նման մի բան էր, որ հանկարծ մեր դեգերումների մեջ չպատկերացնենք, թե մեզ թույլատրվում է ամեն ինչ»,- շեշտեց պատգամավորը` հավելելով, որ ՀՀ քաղաքացիները սկսում են տեսնել` մեր երկրում օրենքը բարձր է ամեն ինչից:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply