«Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» թեմայով կոնֆերանս Երևանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2010 13:03

Այսօր Երևանում տեղի կունենա կոնֆերանս «Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ` Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից:

Կոնֆերանսը կնախագահեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Համահայկական բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:

Կոնֆերանսի հիմնական նպատակն է արտահանման խթանման նպատակով երկխոսության ծավալման, մտքերի, նախաձեռնությունների և փորձի փոխանակման հարթակ ծառայելը: Կոնֆերանսին քննարկվելիք առանցքային հարցերը հիմնականում ուղղված են լինելու Հայաստանի աճի մոդելի հավասարակշռումը դեպի տնտեսության արտահանելի հատվածը և Հայաստանից արտահանման համեմատական առավելությունների և/կամ հիմնական սահմանափակումների բացահայտմանը:

Կոնֆերանսին կմասնակցեն ավելի քան 80 մասնակիցներ` ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաներ և քաղաքականություն մշակողներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, գիտնականներ և հետազոտական կազմակերտությունների ներկայացուցիչներ, որոնք բացառիկ հնարավորություն կստանան իրենց ներդրումն ունենալու Հայաստանում արտահանման դիվերսիֆիկացման և խթանման տեսլականի ձևավորմանը:

Նստաշրջանը կանցկացվի կլոր սեղանի սկզբունքով, որին կմասնակցեն արտահանման գործընթացի անմիջական մասնակիցները` արտահանման ծավալներն ավելացրած կամ այդ փուլում գտնվող բիզնեսների, բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, սահմանների կառավարման փորձագետներ և այլն:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելիք հարցերից են`
• Ինչպե՞ս խթանել արտահանումը, ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը արտահանումը խթանելու համար ,
• Ի՞նչ ջանքեր է պահանջում Հայաստանից արտահանումը
• Մասնավոր հատվածի և Կառավարության համատեղ ջանքերի գործադրման պահանջը
• Հայաստանյան արտահանողների համար տրանսպորտային ծախքերի գնահատումը,
• Մաքսային սահմանների կառավարման համակարգի բարելավումը Հարավային Կովկասում
• Ինչպե՞ս կարող են աջակցել միջազգային կառույցները
• Միջազգային լավագույն փորձից քաղված դասեր:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply