17-ամյա տղային առևանգողները հայտաբերվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2010 12:32

Այսօր ժամը 01.00-ին, 1963 թ. ծնված Սարո Ա.-ն ահազանգել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որ ոմն Պավել իրենց շենքի բակից առևանգել է որդուն` 1993 թ. ծնված Ռաֆիկ Թ.-ին և ծեծի ենթարկել նրան:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 1985 թ. ծնված Պավել  Բ.-ն դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ընկերոջ` 1985 թ. ծնված Դավիթ Ս.-ի հետ, վերջինիս «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի թիվ 20 շենքի բակից առևանգել են Ռաֆիկ Թ.-ին, տեղափոխել Առինջ գյուղի հարակից տարածք և ծեծի ենթարկել:

Պավել Բ.-ն և Դավիթ Ս.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ռաֆիկ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply