Դեննիս Սամմուտ. “Չի կարելի զայրացնել Ադրբեջանին”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2010 10:40

Ղարաբաղի հակամարտության մասին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների հայացքների ուսումնասիրության ընթացքում վեր է հանվել, որ հարցվածների մեծ մասը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և այն համարում է լավագույնը հակամարտության կարգավորման համար: Ինչպես հաղորդում է ИА REGNUM-ի թղթակիցը, այդ մասին Երևանում դեկտեմբերի 10-ին “Ղարաբաղ. խոր քննարկում” խորհրդաժողովի շրջանակներում հայտնել է բրիտանական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը:

“Քաղաքական կուսակցությունների մեծ մասը Մինսկի ձևաչափի այլընտրանք չի տեսնում,- ասել է Սամմուտը:- Թեպետ անձամբ ես համարում եմ, որ Մինսկի խմբին կարելի է քննադատել”: Նա ասել է նաև, որ հարցվածների կարծիքով` “Ստեփանակերտի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին”, և նշել է, որ միջազգային հանրությունը պետք է լսի Ղարաբաղի ձայնը:

ИА REGNUM-ի այն հարցին, թե ինչպես պետք է Ղարաբաղի ձայնը հասնի միջազգային հանրությանը, եթե նույնիսկ հասարակական քննարկումների մակարդակում, ինչպիսին, օրինակ,  սա է, ոչ ոք Ղարաբաղից չկա, և ինչով է պայմանավորված այն փաստը, որ LINKS-ը, ի տարբերություն EPNK-ի (Լեռնաին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական համագործակցություն) իր չորս գործընկերների, մինչ օրս բուն Ղարաբաղում ոչ մի ծրագիր չի իրականացրել, Սամմուտն ասել է. “Կարծում եմ, որ այն կարծիքը, թե Ղարաբաղի ներկայացուցիչները բացակայում են քննարկումներում, չափազանցություն է: Եվրոպայում ես հանդիպել եմ նրանց տարբեր հանրային հանդիպումներում: Կարծում եմ, որ պետք է ներգրավել Ղարաբաղից իրավասու անձանց”: Նա այդպիսով անպատասխան է թողել հարցի երկրորդ մասը:

Դեննիս Սամմուտը հայտարարել է նաև, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը “ոչ մեկին ձեռնտու չէ”: “Ես շատ են այդ մասին խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց չեմ համոզվել, որ այդ քայլը ինչ-որ մեկին օգուտ կտա: Կարծում եմ, որ դրա հետևանքը կլինի այն, որ դուք կզայրացնեք Ադրբեջանին”,- նախազգուշացրել է նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացի կողմերի հարցին`  Սամմուտը ասել է, որ թեպետ Ղարաբաղը պաշտոնապես հակամարտության կողմ չի հանդիսանում, բայց կգա ժամանակ, որ նա կներգրավվի գործընթացում, քանի որ հակամարտությունն անմիջականորեն է նրան է առնչվում, իսկ այն, որ առայժմ ներգրավված չէ, նշանակում է, որ գործընթացը դեռ շատ հեռու է լուծումից:

Նշենք, որ LINKS-ը` Լոնդոնի տեղեկատվական ցանցը հակամարտությունների և պետական շինարարության գծով, հիմնադրվել է 1997 թ. խաղաղ լուծումներին նպաստելու, հակամարտությունների կանխման և անցումային երկրներում ժողովրդարավարական արժեքների առաջմղման նպատակով: Ներկայումս LINKS-ը զբաղված է նաև Եվրոպայի և իսլամական աշխարհի` “փոխադարձ հարգանքի հիման վրա” երկխոսության հետ կապված հարցերով:

ИА REGNUM

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply