Ձերբակալված է Խորվաթիայի նախկին վարչապետը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2010 10:36
Ավստրիայում ձերբակալվել է Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերը, հայրենիքում նա կասկածվում է իր կուսակցությունը` Խորվաթիայի ժողովրդավարական համագործակցությունը, ֆինանսավորելու համար գաղտնի հիմնադրամ ստեղծելու մեջ:
Նախկին վարչապետի ձերբակալության մասին հաղորդել է Ավստրիայի ոստիկանության ներկայացուցիչը: Սանադերը ձերբակալվել է հինգշաբթի օրը Զալցբուրգ դաշնային երկրամասում և առաջիկա օրերին կկանգնի դատարանի առջև: Հինգշաբթի օրը Խորվաթիայի խորհրդարանը վերացրել է նախկին վարչապետի անձեռնմխելիությունը դատական հետապնդումից, և թույլտվություն է տրվել նրա ձերբակալության համար:
Խորվաթիայում Սանադերին, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2003-2009 թթ.. ներկայացված է կոռուպցիայի մեղադրանք:






Facebook
Tweet This
Email This Post
