Բաքուն բողոք է ներկայացրել Եվրախորհրդարանի ղեկավարին հայկական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2010 10:33

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցչությունը ԵՄ-ում բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին: Ինչպես հաղորդում է Trend-ը, Բաքվի ընդվզումը կապված է Հայաստանի պատվիրակության և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների նիստի ժամանակ “նենգափոխված նյութերի վրա հիմնված” ֆիլմի ցուցադրության հետ:

Ինչպես հայտնել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, փաստաթուղթը ուղղված է նաև Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեի նախագահին:

Նամակում նշվում է նաև, որ անթույլատրելի է նման քարոզչական գործունեությունը հայկական կողմից:

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply