Մոսկվայի կենտրոնում գնդակահարվել է Գագիկ Ծառուկյանի գործընկեր ընկերության ղեկավարը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 23:01
Այսօր՝ դեկտեմբերի 10-ի երեկոյան, Ռուսաստանի մայրաքաղաքում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է գլխին հրազենային վնասվածք ստացած մի տղամարդու մարմին:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», «գլխին հրազենային վնասվածքով տղամարդու մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայի մեջ, երեկոյան ժամը 7-ի սահմաններում Դաեւյան խաչմերուկի երկրորդ տան մոտ»:
Իր հերթին, «Ինտերֆաքսը» հայտնում է, որ սպանվածը Հայաստանցի գործարար Արա Խաչատրյանն է: Life News-ի տվյալներով, նա ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող «Լուդինգ-ՍՊԲ» ընկերության գլխավոր տնօրենն էր:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը:
Այսօր «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի գործերի կառավարչությանը մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնել է, որ Ռուսաստանի դաշնային «Կրեմլյովսկի» առեւտրի տուն» ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի հետ՝ «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ: Ինչպես «Կոմերսանտ» թերթին հայտնել է ՌԴ նախագահի գործերի կառավարչությանը մոտ կանգնած աղբյուրը, «Կրեմլյան մրցանակը» թողարկվելու է Հայաստանում: Դրա համար կնքվել է համաձայնագիր Երեւանի «Արարատ» կոմբինատի եւ ռուսական ներկրող «Լուդինգ» ընկերության միջեւ:
Նշենք, որ «Լուդինգ ՍՊԲ»-ն հիմնադրվել է 1993-ին եւ հանդիսանում է Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքի խոշորագույն ներկրողներից մեկի պետերբուրգյան մասնաճյուղը: Այն հինադրել են երկու հայ գործարարներ՝ Արթուր Վարժապեըյանն ու Արմեն Շահնազարյանը: Հայաստանում «Լուդինգի» գործընկերը Երեւանի կոնյակի, գինու, օղու «Արարատ» կոմբինատն է: 2001-ից «Արարատ» մոկբինատի սեփականատեը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է:






Facebook
Tweet This
Email This Post
