«Հայկական Հատուկ Օլիմպիադաներ»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 10, 2010 20:45

«Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» կազմակերպությունը դեկտեմբերի 3-5-ը կազմակերպեց հաշմանդամների միջազգային օրվան նվիրված մարզական խաղեր` թեթև աթլետիկա,բասկետբոլ և ֆուտբոլ մարզաձևերում: Վանաձորում դրանց մասնակցեց հատուկ, հանրակրթական և սպորտդպրոցներից ներկայացած 12-15 տարեկան 120 մարզիկ: Խաղերի անցկացմանն աջակցում էին ՀՀ կառավարությունը` ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և Լոռու մարզպետարանը:

Սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական աջակ­ցու­թյունն էր «Հայկական Հատուկ Օլիմպիա­դանե­րում» ներգրավված սահմանափ մտավոր ունակություններով մար­զիկ­ներին: Այս օժանդա­կու­թյան շնորհիվ յոթ հոգուց բաղ­կա­ցած հայկա­կան պատվի­րա­կությունն այս տարվա սեպտեմբերինմասնակցեց Վարշավայում կայացած «Հատուկ Օլիմպիա­դա­նե­րի» Եվրոպական Ամա­ռա­յին Խաղերին: Հայ հատուկ օլիմ­պիա­կան 19-ամյա Սուրեն Բալասանյանը, որը մրցեց 50 մ վազք և փափուկ գնդակի նետում ձևերում, արժանացավ մրցանակային 1-ին տեղին և պարգևատրվեց ոսկե մեդալով:

Նշենք, որ 2006 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հայկական պատվիրակությունը մասնակցել էր նաև Իտալիայում կայացած Հատուկ Օլիմպիադաների Եվրոպայի ամառային խաղերին, որտեղ հայ հատուկ մարզիկները դարձյալ շահել էին մրցանակային տեղեր:

Դիտվել է 1913 անգամ:
Print Friendly

Leave a Reply