Այսօր ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Արման Բաբաջանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 16:20

Արման ԲաբաջանյանՀայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թևն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել` ի պաշտպանություն «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի: Երիտասարդները, Բաբաջանյանի նկարով պաստառներով «Ազատություն» վանկարկելով, պահանջում էին ազատ արձակել նրան:
ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը, ով գլխավորում էր ակցիան, ասաց, որ իրենք չեն պատրաստվում երթով գնալ նախագահական կամ այլ պետական կառույցներ, քանի որ ոստիկանությունը կխոչնդոտի իրենց երթը.«Ոստիկանները կամ մեզ չէին թողնի նախագահականին մոտենալ, կամ էլ մոտենալուց հետո բախում կլիներ ու կունենայինք ևս մի քանի քաղբանտարկյալներ»,- ասաց Կարենը:

Նրա խոսքով` Բաբաջանյանի առողջական վիճակը հիմա վատ է, և շտապ վիրահատություն է հարկավոր: Վերջերս Բաբաջանյանի գլխուղեղի վրա բժիշկները հայտնաբերել են ուռուցքատիպ գոյացություն, որն սկսել է ազդել նրա տեսողության վրա:

«Բաբաջանյանին նույնիսկ ասել էին, որ եթե ներման դիմում գրես նախագահին, քեզ բաց կթողնեն, բայց նա հրաժարվել է,-ասաց Կարենը,-Ի դեպ, ճիշտ կլիներ, եթե լրագրողներն էլ կազմակերպեին նման ակցիա, քանի որ ձերբակալվածը լրագրող է:

Արման Բաբաջանյանն արդեն 3 տարի է` բանտում է: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասով` փաստաթուղթ կեղծելու ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply