Ժարգոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2010 17:13

Երևի  հաճախ է պատահել, որ  լսելով  հայերեն  խոսող  մարդկանց` նրանց  խոսքի  իմաստը  չեք  հասկացել: Պատճառն  այն  է, որ  նրանք  խոսում  են  ժարգոնով : Ժարգոնը  լեզվի` մարդկանց  սահմանափակ  միջավայրում  գործածվող  տարբերակ  է, որը  հիմնված  է   գրական լեզվի  բառապաշարի  ու  քերականության  վրա, բայց  որոշ  բառեր, քերականական  ձևեր  ու  դարձվածքներ  այնպես  են  ձևավորված, որ  հասկանալի  են  ոչ  բոլորին: Ժարգոնը, ինչպես  նաև  սրան  շատ  բաներով  նման  արգոն, հատուկ  է  հասարակական  այս  կամ  այն  խավին, հատկապես  գողերին, խաղամոլներին, մաքսանենգներին: Նրանք  ձգտում  են  ինքնահնար  բառերով   կազմած  խոսքով  մեկուսանալ  հասարակությունից, հասկանալի  չլինել  ուրիշներին: Ուստի այդպիսի  խոսքը  երբեմն  համարվում  է  ծածկալեզու: Իրենց  ժարգոնն  ունեն  դպրոցականները , ուսանողները, զինվորականները, երաժիշտները… Թեև  գեղարվեստական  գրականության  մեջ  ժարգոնն  օգտագործվում  է  հերոսների  խոսքը  տիպականացնելու  համար,  այդ  միջոցը  հանձնարարելի  չէ: Եվ  որքան  խուսափենք  նման  արտահայտություններից, այնքան  մեր  խոսքը  կդառնա  գեղեցիկ, մաքուր, հասկանալի  ու  կիրթ: Մերի  ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Դիտվել է 4131 անգամ:
Print Friendly

Leave a Reply