Մահացել է երգչուհի Վարդուհի Վարդանյանի ամուսինը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2009 15:39
Վարդուհի Վարդանյան

Վարդուհի Վարդանյան

Վարդուհի ՎարդանյանԱբովյան-Սայաթ-նովա փողոցների հատման խաչմերուկում՝ Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքի բակում, մեծ բազմություն էր հավաքված:
Իրենց ընկերոջը հրաժեշտ տալու էին եկել Արամի ու Վարդուհու ընկերներն ու բարեկամները:
«Շատ ազնիվ ու իր ընտանիքին նվիրված տղա էր»,- ասաց Արամի մոտ ընկեր, Աբովյան 7 հասցեում գտնվող Թատերական սրճարանի տնօրեն Դավիթ Խոջաբեկյանը: Այս սրճարանում նրանք շատ հաճելի ու երկար ժամանակ են անցկացրել:
Արամը մահացել է լյարդի հիվանդությունից: Նրա առողջությունը Վարդուհու մահից հետո արդեն լավ չէր: «Վարդուհու մահից հետո շատ էր խմում: Շատ նեղված էր ու կոտրվեց,- ասում է Դավիթը,- Համարում էր, որ իր կյանքը կիսով չափ կորցրել է»:
Դավիթն ասում է, որ վերջին անգամ ընկերներով Արամին տարել են հիվանդանոց ու պարզել, որ ազոտը բարձրացել է ու վատացել:
Արամի ընկերը`Դավիթը
Արամն ու Վարդուհին ունեն մեկ որդի, որն արդեն 11 տարեկան է: Բարեկամներն ասացին, որ նա հոր մահվան մասին դեռ ոչինչ չգիտի:

Արամին հուղարկավորեցին Վարդուհու կողքը՝ Թոխմախի գերեզմանատանը:

Դիտվել է 3876 անգամ:
Print Friendly

Leave a Reply