Բելգիայի ԶԼՄ-ներ. Սվետլանա Մեդվեդևան վրդովեցրել է Բրյուգեն`իր քմայքներով և անտակտությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 16:35

Մինչ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը  Բրյուսելում մասնակցում էր Եվրամիության գագաթնաժողովին, նրա կինը` Սվետլանան, այցելեց գեղատեսիլ Բրյուգե: Բելգիայի ԶԼՄ-ները հեղեղվեցին վրդովմունք արտահայտող հոդվածներով, որոնց  գլխավոր միտքը հետևյալն էր. «Ռուսաստանի առաջին տիկինը մեկ օրում  ստեղծեց տարվա ամենամեծ անհարմարությունը, և Բրյուգգեն գլխիվայր շրջեց»: De Standaard-ի փոխանցմամբ` Մեդվեդևի այցը հենց սկզբից վատ սկսվեց:Քաղաքային խորհրդարանում Մեդվեդև ամուսիններին սպասում էին . 15:40-ին:Անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել:Սակայն նշված ժամանակացույցում ՌԴ նախագահի կինը չհայտնվեց: Քաղաքապետը հակադրված էր սպասել 2 ժամ: Դեռ ավելին` քաղաքապետարանում շշուկներ տարածվեցին, թե տիկին Սվետլանան նախ` պետք է հանգստանա, հետո` միայն ճաշի:  Բելգիական հրատարակության հրապարակումներում տեղ են գտել Սվետլանա Մեդվեդևայի գնումների մասին աղմկալի պատմությունները: Օրինակ` ժանյակների առևտրով զբաղվող` Rococo խանութում աշխատակիցները ստիպված էին երկար ժամանակ բացատրել, որ  ցուցափեղկում գտնվող շարֆը  չի վաճառվում:« Սա 18-րդ դարի յուրօրինակ աշխատանք է,որը ոչ մի հանգամանքներում  վաճառքի ենթակա չէ»,- ասել է խանութի վաճառողը: Իսկ Բրյուգեի շոկոլադի խանութ նա հայտնվել է 20 թիկնապահներով, ովքեր խիստ աղմկալի պահվածք են դրսևորել: ՌԴ նախագահի կնոջ հաջորդ քմայքի զոհ դարձան Բելգիայի ռեստորանները. նա սկզբում նախընտրեց Karmeliet. Եռաստղանի ռեստորանը և տեղ  պատվիրեց 20 անձի համար, հետո չհայտնվեց, փոխեց որոշումը և ընտրեց մեկ այլ`Duc de Bourgogne  ռեստորանը: Մի խոսքով` եվրոպական այս գեղատեսիլ քաղաքում նրան դեռ երկար կհիշեն:

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply