Ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2010 16:33

Դեկտեմբերի 14-15-ը Երեւանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը եւ այլոք:

Միջազգային գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով: (դեկտեմբերի 14, ժամը`10.00 «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահ):

Գիտնականները կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդ ու եղեւնի կտնկեն Հիշողության պուրակում (դեկտեմբերի 15-ին, ժամը` 08.30):

Գիտաժողովն աշխատանքը կավարտի դեկտեմբերի 15-ին, ժամը` 12.30, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակման ելույթով:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply