Հայտնվում է WikiLeaks-ի մրցակիցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 15:49
Հայտնի է դարձել տեղեկատվության արտահոսքի նոր կայքէջը, որը կդառնա հայտնի WikiLeaks-ի մրցակիցը: Այն կանվանվի OpenLeaks:Այլընտրանքային ինտերնետ կայքէջը հիմնադրել են 25-ամյա ուսանող Հերբերտ Սնորասսոնը և գերմանացի ծրագրավորող Դանիել Դոմաշայթ Բերգը, ովքեր լքել են WikiLeaks թիմը: Նոր կայքէջը կհրապարակի իր տեղեկատվությունը արդեն դեկտեմբերի վերջերից: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`WikiLeaks-ի ներսում տարաձայնություններ առաջացան Ջուլիան Ասանջի հավակնությունների պատճառով: Դոմաշայթ Բերգը հայտարարել է, որ ինքը դժգոհ է, որ Ասանջը գումարչեքը դրել է աղմկահարույց հրապարակումների վրա: Նա նաև նշել է. որ WikiLeaks.-ը զուրկ է թափանցիկությունից: Նոր կայքէջի աշխատակիցը Reuters-ին տեղեկացրել է, որ իրենց կայքը չի հրապարակի գաղտնի տեղեկատվություն, այն միայն կընդունի արտահոսքերը, իսկ հրապարակման համար տեղեկատվությունը կհանձնի ԶԼՄ-ներին և շահագրգիռ կազմակերպություններին: Այդ կերպ նրանք կխուսանավեն քաղաքական այն ճնշումից, ինչին արժանացավ WikiLeaks-ը:






Facebook
Tweet This
Email This Post
