Ր. Հովհաննիսյան. «Մինչեւ ԼՂ-ի պետականության քսանամյակը Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 16:11

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի պետականության քսանամյակը Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովի նույնանուն խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ԼՂ անկախության ճանաչման հարցի էությունն իր համար նույնքան արժեքավոր է, որքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Ր.Հովհաննիսյանն ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ երեկ ԱԺ-ում ԼՂ ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը տապալվեց խորհրդարանական մեծամասնության կողմից: Նա նաեւ ասաց, որ իրենք իրենց տեսակետը չեն փոխում ու համարում են, որ այդ խնդիրը համազգային հարց է:

Հիշեցնենք, որ նախօրեին դարձյալ ձախողվել էր «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ քաղաքական կոալիցիայի տեսակետն այդ հարցի կապակցությամբ չի փոխվել` ընդգծելով, որ իրենք քվեարկությանը չեն մասնակցելու:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply