ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի երեկոյան վառել Է Ծննդյան տոների՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 15:55

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի երեկոյան վառել Է Ծննդյան տոների՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որը կանգնեցված Է Սպիտակ տան դիմաց: Այս ավանդույթը տակավին 1923 թվականին սկսել Է Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քալվին Քուլիջը:

Արարողությանը հավաքվել Էին կաբինետի անդամներ, օրենսդիրներ, շոու-բիզնեսի «աստղեր», այդ թվում հռչակավոր բլյուզ կիթառահար Բի Բի Քինգը, այլ անվանի հյուրեր եւ հազարավոր շարքային ամերիկացիներ, որոնց հաջողվել Էր վաղօրոք ստանալ սահմանափակ քանակությամբ թողարկված տոմսերը: 12-մետրանոց եղեւնին, որը բերվել Է Կոլորադոյի նահանգից, ողողվել Է ավելի քան 81 հազար գույնզգույն լամպերի լույսով:

Ինչպես հայտնել Է Սպիտակ տունը, Ծննդյան տոների տոնածառի վրա Էլեկտրական դրասանգների ընդհանուր երկարությունը կազմում Է գրեթե 7 կիլոմետր: Ամեն օր դրանք սպառում են 180 դոլարի Էներգիա: Դիմելով հայրենակիցներին՝ Օբաման նրանց մաղթել Է երջանիկ Սուրբ Ծնունդ:

զմում Է գրեթե 7 կիլոմետր: Ամեն օր դրանք սպառում են 180 դոլարի Էներգիա: Դիմելով հայրենակիցներին՝ Օբաման նրանց մաղթել Է երջանիկ Սուրբ Ծնունդ:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply