Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվեց համակարգչային դասարան

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 15:05

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հաստատության կառավարման խորհրդի նախագահ, «Երեւանշին»-ի գլխավոր տնօրեն Վազգեն Պողոսյանի հովանավորությամբ այսօր բացվեց համակարգչային դասարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Բաբկեն Աղջոյանը, վերանորոգված եւ կահավորված դասասենյակում տեղադրվել է ինը համակարգիչ: Ինֆորմատիկա առարկան 6-11-րդ դասարաններում ուսուցանելու համար արդեն ստեղծվել են տեխնիկական բոլոր հնարավորությունները:

Յուրաքանչյուր դասին կարող են մասնակցել 18 աշակերտ: Դասապրոցեսի կառավարումը կատարվում է կենտրոնական համակարգչի միջոցով, որը տեղադրված է ուսուցչի մոտ:Համակարգչային դասերի վարման նպատակով վերապատրաստում են անցել դպրոցի երեք մանկավարժներ: Համակարգչային գիտելիքներ ստանալու համար նորաբաց համակարգչային դասարանում կարող են սովորել նաեւ գյուղի մյուս դպրոցի աշակերտները կամ նախկին շրջանավարտները:

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահի անձնական միջոցներով միաժամանակ դպրոցի համար գնվել է բռնցքամարտի ռինգ, որը մինչեւ տարեվերջ կտեղադրվի երկու ազատ դասասենյակների միացմամբ ստեղծված եւ հիմնանորոգվող դահլիճում. եկող տարվանից այստեղ կգործի բռնցքամարտի խմբակ:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply