Ա. Հարությունյան. «Աշակերտի մեջ պետք է սերմանել «ազատ մարդու» գաղափարը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2010 15:00

ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 62 ամյակի առթիվ Երեւանի Համբարձում Գալստյանի անվան 83 դպրոցում այսօր տեղի ունեցավ բաց դաս, որին մասնակցեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դաֆինա Գերչեւան եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Դաֆինա Գերչեւան ընդգծեց հռչակագրի կարեւորությունը, որը ոչ միայն ազատության չափորոշիչ է, այլեւ ընդունված փաստաթուղթ` պաշտպանող մեր հիմնարար իրավունքներն աշխարհի բոլոր ծայրերում: «Մենք, դառնալով ՄԱԿ-ի անդամ, ընդունել ենք բազում փաստաթղթեր, որոնց շարքում նաեւ այս հռչակագիրն է, եւ այժմ նպատակ ունենք դրա պնդումների եւ արժեքների համաձայն կրթել սերունդ դպրոցական տարիքից, որը կկարողանա իրեն ավելի ապահով զգալ մեծ աշխարհում»,- ընդգծեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Բաց դասի ընթացքում ներկայացվեց ` «Բազմազանություն եւ հանդուրժողականություն» դասագիրքը` նախատեսված Հայաստանի դպրոցների 5-9 դասարանների ուսուցիչների եւ աշակերտների համար: Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` դասագիրքը հայ երեխաների մեջ կսերմանի «ազատ մարդու» գիտակցումը:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply