Արքայազն Չառլզը Ռոլս- Ռոյսը փոխեց ոստիկանական մեքենայով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 15:15
Այն իրողությունից հետո, երբ ուսանողները հարձակվեցին արքայազն Չառլզի ավտոմեքենայի վրա, որով Չառլզը և նրա կինը` Կամիլա Փարքեր Բոուլզը, ուղևորվում էին թատրոն, բրիտանացի գահաժառանգը հարկադրված էր տուն վերադառնալ ոստիկանական մեքենայով: Նախօրեին նրա ավտոմեքենան շրջապատել էր երիտասարդների խումբը, ովքեր բողոքում էին ուսման վարձերը բարձրացնելու դեմ: Ցուցարարները մեքենայի վրա ներկ են լցրել, փորձել են ջարդել ապակիները, ոտքով հարվածել են լիմուզինին: Այսօր բրիտանական թերթերը առաջին էջերում հրապարակել են վախեցած Կամիլայի լուսանկարները: Ըստ որում` Չառլզը այս դիպվածից հետո չի փոխել իր համերգ գնալու մտադրությունը: Սակայն Չառլզը և Կամիլան հարկադրված էին տուն վերադառնալ ոստիկանական մեքենայով:Սա պնդել են ազգային անվտանգության ծառայությունները: Sky News-ի փոխանցմամբ`տոնական հագուստներով ամուսնական զույգը համերգից հետո տեղավորվել են մեքենայի թափքում, որտեղ տեղավորվում են ձերբակալվածները և կալանավորները: Անկարգությունների ընթացքում Լոնդոնի կենտրոնական փողոցներում և հրապարակներում տուժել է մոտավորապես 100 մարդ, 20 ցուցարար ձերբակալվել է:






Facebook
Tweet This
Email This Post
