ԼՂՀ-ում հանցագործությունների թիվը կրճատվել է, իսկ բացահայտված գործերինը` ավելացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2009 16:30

2009-ի 1-ին կիսամյակում ԼՂՀ-ում գրանցվել է 305 հանցագործություն` նախորդ տարվա 360-ի փոխարեն:

«Կանեփ-կակաչ» համալիր միջոցառման շրջանակներում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 11 դեպք, առգրավվել է 15 կգ կանեփի կանաչ զանգված:

ԼՂՀ ոստիկանության քննչական վարույթ է ընդունվել 256 քրեական գործ` նախորդ տարվա 177-ի դիմաց, որից ավարտվել է 168-ը` նախորդ տարվա 107-ի փոխարեն:

Նախաքննության ընթացքում, ըստ «Արմենպրես»-ի, քննիչների կողմից վերականգնվել է պետությանը և քաղաքացիներին պատճառված 29մլն 627·285 դրամ նյութական վնաս:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply