Այրվել է Քոչարյան փողոցի խանութներից մեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2010 14:02

Դեկտեմբերի  9-ին ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում ` «Սրբ.Վարդան Զորավար» մատուռի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել Իջևան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.07-ին, մարվել` 10.05-ին: Այրվել է տապալված ծառ:

Նույն օրը ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ տեղի բնակիչները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.15-ին, մարվել` 18.10-ին: Այրվել է 200 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Նույն օրը ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի Խ.Մուրադյան փողոցի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.41-ին, մարվել` 16.25-ին: Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը ժամը 20.36-ին ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարատովկա գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ տեղի բնակիչները: Հրդեհը մարվել է ժամը 21.30-ին: Այրվել է 25 հա խոտածածկ տարածք:

Դեկտեմբերի  10-ին ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Քարաբերդ գյուղում` «Քյոխալիս» կոչվող հանդամասում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել` 05.05-ին: Ամբողջությամբ այրվել է Մ.Հովհաննիսյանին պատկանող տնակը 27 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղա­քի Քոչարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Քալանթար» խանութում: Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ: Ժամը 06.24-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան, որից հետո  օգնության է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել Երևան քաղաքի հատուկ տեսչության 1-ին կարգի մասնագետ Խ.Բաբայանը և էլ.ցան­ցի դիսպետչեր Դարբինյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին, մարվել` 07.15-ին: Խանութի 100 քմ. տարածքում այրվել է գույք և սննդամթերք:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply