ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի հետ կապված զանգվածային որոշ լրատվամիջոցների շահարկումների և ապատեղեկատվության վերաբերյալ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել հերքմամբ, որում մասնավորապես ասված է.

Պաշտոնական, Օրվա լուր | | December 10, 2010 13:37

«Իմ հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին: Այդ անձանց ցանկանում եմ ընդամենն ասել` շատ մի տխրեք, երբ հասկանաք, թե որքան անիմաստ ժամանակ ու եռանդ եք վատնել, որը կարող էիք ավելի կառուցողական, մեր պետությանն ու ժողովրդին օգտակար գործերի վրա ծախսել: Իմ հարաբերությունները Հանրապետության ղեկավարի հետ գտնվում են բնականոն, աշխատանքային հարաբերությունների հարթության վրա, այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի ղեկավարի միջև: Իսկ որոշ մարդկանց փորձերը` հակասություններ ստեղծել Նախագահի աշխատակազմում, մշտապես դատապարտված են»:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply