Աշգաբադում դիտարկում են անդրաֆղանական գազամուղի նախագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 12:56

ԹԱՊՀ`Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան,  գազային նախագծի մասնակից երկրների երկօրյա գագաթնաժողովը բարձր մակարդակներում սկսվել է Դեկտեմբերի 10-ին Աշգաբադում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Թուրքմենստան են ժամանում Համիդ Քարզայը, նրա պակիստանցի գործընկեր Ասիֆ Ալի Զարդարին: Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը չի կարող մասնակցել միջոցառմանը, քանի որ կներկայանա Հնդկաստան- Եվրամիություն գագաթնաժողովին, նրա փոխարեն Աշգաբադ է ժամանել նավթի և գազի նախարար Մուրլի Դեորան: Ռեգնումի տեղեկացմամբ`առաջիկա օրերին որոշումներ կընդունվեն գազամուղի և մի շարք տեխնիկական ու կոմերցիոն հայեցակարգերի շուրջ` նախագիծը իրականացնելու համար: ԹԱՊՀ գազամուղի ընդհանուր երկարությունը 1680կմ է: Նախագիծը թույլ է տալիս  Աֆղանստանի տարանցիկ տարածքը` թուրքմենական գազը Պակիստան և Հնդկաստան հասցնելու համար:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply