Աշխարհում մոտ 155 հազար մարդ վարակված է խոզի գրիպով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 15:44

grip1Վրաստանում արձանագրվել է խոզի գրիպով հիվանդացության 2-րդ դեպքը· այս մասին հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:Հիվանդը 2 օր առաջ վերադարձել է Իսպանիայից:Խոզի գրիպի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել էր  Մեծ Բրիտանիայից վերադարձած մի կնոջ մոտ մեկ շաբաթ առաջ:Աշխարհում, ըստ «Ռիա նովոստի»-ի, խոզի գրիպով վարակվածների թիվը հասնում է 154·985, որոնցից 917-ը` մահացու ելքով:ՌԴ-ում պաշտոնապես հաստատվել է գրիպի 18 դեպք. բոլորը վիրուսով վարակվել են Ռուսաստանի սահմաններից դուրս: Հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են գրիպով վարակված լինելու կասկածանքով:

Գերմանիայում վերջին 2 օրվա ընթացքում 637 գրիպով հիվանդացության դեպք է արձանագրվել և պաշտոնական տվյալներով` այժմ Գերմանիայում վիրուսակիր է 2.455 մարդ: Ռոբերտ Կոխի անվան հետազոտական ինստիտուտի տվյալներով` հիվանդացության թվի աճը պայմանավորված է իրողությամբ, որ տուրիստական ակտիվ սեզոն է· 2 օրվա ընթացքում վարակվածներից 528-ը վերադարձել են արձակուրդից:

14 մարդ է մահացել խոզի գրիպից Նոր Զեյլանդիայում, որտեղ պաշտոնապես արձանագրվել է գրիպի 2.525 դեպք, սակայն համաճարակաբանները, ըստ «www.vesti.ru»-ի, կանխատեսում են վարակվածների թվի 30-ապատիկ աճ:

Մեծ Բրիտանիայում արդեն 29 մարդ է մահացել խոզի գրիպից, վարակվածների թիվն անցնում է 1000-ը: Գրիպով հիվանդացել է նաև նախկին վարչապետ Թոնի Բլերի կինը` Շերի Բլերը:

Արդեն սկսվել են խոզի գրիպի դեմ պատվաստանյութի փորձարկումները, որոնք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կտևեն մինչև տարեվերջ:

Փորձարկումների սկիզբը դրվել է Ավստրալիայում, որտեղ 15 հազար մարդ է վարակված գրիպով, 414 մարդ մահացել է: Ավստրալիայի կառավարությունը 7 մլն դոլար է տրամադրել գիտական հետազոտությունների համար:

Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն աշնանը:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply