Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Մոլոդովայի առաջնորդներին ելք գտնել սահմանադրական փակուղուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 12:23

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը կոչ է արել Մոլոդովայի քաղաքական առաջնորդներին պահպանել երկրում քաղաքական կայունությունը, միասնականությունը և ելք գտնել սահմանադրական ու ինստիտուցիոնալ փակուղուց: Նա այդ արել է հանրապետություն իր պաշտոնական այցի նախօրեին` դեկտեմբերի 9-ին, որպեսզի Մոլոդավայի իշխանությունների հետ քննարկի Եվրամիություն-Մոլդովա հարաբերությունների վիճակը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում հնարավոր է երկու կոալիցիայի ձևավորում, որոնք կարող են ընտրել խորհրդարանի նախագահ, հաստատել նոր կառավարությունը: Սակայն թե մեկը, թե մյուսը չեն կարողանա երկրի նոր նախագահ ընտրել, քանի որ դրա համար պահանջվում է 61 ձայն, մինչդեռ նրանք տնօրինում են համապատասխանաբար 57 և 59 ձայն:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply