Վ. Յանուկովիչը կրճատել է նախարարների կաբինետի գրեթե բոլոր անդամներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 12:18

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վարչական բարեփոխումների արդյունքում նախարարների կաբինետի անդամների թիվը 36-ից նվազեցրել է 17-ի: Միաժամանակ նա ստորագրել է “Գործադիր իշխանության կենտրոնական մարմինների համակարգի օպտիմալացման մասին” հրամանը: Վարչական բարեփոխումների շրջանակում Ուկրաինայի ղեկավարը լայնածավալ փոխատեղումներ է արել նախարարների կաբինետում` ստեղծելով և վերակազմակերպելով 10 նախարարություն:

Վերակազմակերպման չի ենթարկվել վեց նախարար` արդարադատության, պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության, ներքին գործերի և ֆինանսների: Մնացած նախարարներն ազատվել են և նշանակվել այլ աշխատանքի: Մի քանի նախարար մնացել է առանց պորտֆելի:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply