Ֆրանսիայի վարչապետը խոստացել է դաս քաղել ձյան առատ տեղումներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 12:14
Բոլոր պետական ծառայությունները ոտքի են կանգնել` պայքարելու առատ ձյան դեմ, որ տեղաց Փարիզում չորեքշաբթի օրը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին մամլո ասուլիսի ժամանակ:
Առատ ձյունը, որ չէր նկատվել 1987-ից հետո, կաթվածահար արեց Փարիզը: Ծանր պայմաները ստիպեցին մեկուկես ժամով փակել “Ռուասսի” օդանավակայանը (Շարլ դը Գոլի անվան) և կես ժամով` “Օրլին”:
Այդ իրավիճակից տուժել է նաև ինքը` վարչապետը, որ Մոսկվա ժամանեց 4 ժամ ուշացումով: Բանն այն է, որ օդերևութաբանները կանխատեսել էին 3 սմ ձյուն, մինչդեռ տեղաց 12 սմ:
Հինգշաբթի առավոտյան ատլանտյան ցիկլոնը, որ ձյան մեջ թաղեց Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը, հասավ Մոսկվա: Ըստ կանխպատեսումների, երկու օրվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում կտեղա ամսվա տեղումների նորմի մեկ երրորդը:






Facebook
Tweet This
Email This Post
