Լոնդոնում ընդվզող ուսանողները ներկ են լցրել Չերչիլի արձանի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 12:12

Ուսման վարձի բարձրացման դեմ բողոքող ուսանողները և դպրոցականները Լոնդոնում հինգշաբթի բարձրացել են խորհրդարանի դիմաց տեղադրված Ուինստոն Չերչիլի արձանի վրա և ներկ լցրել:

Արձանը տեղադրվել է Խորհրդարանական հրապարակում 1973 թվականին: Պատվանդին տիտղոսներ չկան, ուղղակի գրված է “Չերչիլ”:

Միաժամանակ Սքոթլանդ յարդի ներկայացուցիչը լրագրողների հետ բրիֆինգ է կազմակերպել Լոնդոնի ոստիկանության գրասենյակի մոտ, որպեսզի “խոր հիասթափություն” արտահայտի ակցիայի ընթացքի վերաբերյալ:

Կենտրոնական փողոցներում հավաքվել էր մոտ 20 հազար մարդ, հասարակակական կարգին հետևում էին ոստիկանները: Սքոթլանդ յարդը սկսեց լրացուցիչ ուժեր ուղարկել, որպեսզի պատրաստ լինեն ցուցարարների հնարավոր ագրեսիայի դեպքում: Ձերբակալվել է մի քանի մարդ: Ոստիկանության երեք սպա լուրջ վնասվածքներ է ստացել, մի սպա հիվանդանոց է փոխադրվել պարանոցի լուրջ վնասվածքով:

Զանգվածային բողոքի ակցիաները տեղի էին ունենում այն ժամանակ, երբ խորհրդարանի պատգամավորները պատրաստվում էին քվեարկել ուսման վարձի բարձրացման մասին վիճելի օրինագծի ընդունումը: 2012 թվականից տարեկան նվազագույն վարձը, որ այժմ կազմում է 3 հազար 290 ֆունտ ստեռլինգ, կբարձրանա մինչև 6 հազար, իսկ որոշ համալսարանների իրավունք է տրվում առանձին դեպքերում վճարը հասցնել մինչև 9 հազարի:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply