“Վրացական կուսակցությունը” հրապարակելու է “Միխայիլ Սահակաշվիլու հանցագործությունների սև գիրքը”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 12:07
Ընդդիմադիր Վրացակլան կուսակցությունը հրատարակության է պատրաստում “Միխայիլ Սահակաշվիլու հանցագործությունների սև գիրքը”: Այդ մասին դեկտեմբերի 9-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղար Կոկա Գունցաձեն: Նա ամփոփել է կուսակցության առաջնորդների ու հիմնադիրների հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել Ժնևում դեկտեմբերի 3-7-ը: Այդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումներից մեկն էլ եղել է “սև գրքի” հրատարակումը: Գուցաձեի խոսքով, գրքում կզետեղվեն թե հանրությւանը հայտնի, թե շա անհայտ փաստեր Սահակաշվիլու հանցավոր գործողությունների մասին: Գիրքը կհրատարակվի մեծ տպաքանակով և նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:






Facebook
Tweet This
Email This Post
