“Սպիտակները” “սևերի” դեմ-2. Հայաստանի աշխատակազմի ղեկավարը հրաժարական կտա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 12:05

Մոտ օրերս սպասվում է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Lragir.am-ը` հղում անելով լավ տեղեկացված աղբյուրներին:

Ըստ հրապարակման` հավանական է, որ Կարապետյանը կրկին հրաժարական տա ներկայումս Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանի վերադարձից հետո (առաջին անգամ, ըստ ԶԼՄ-ների, նա հրաժարական է տվել Գագիկ Բեգլարյանի և Արամ Կանադայանի հետ կապված միջադեպից հետո): Սերժ Սարգսյանը հիմա Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Հրապարակման մեջ ասվում է, որ այս անգամ ոչ ոքի չի հաջողվի ստիպել Կարապետյանին հետ վերցնել իր դիմումը: Այնուհետև նշվում է, որ  աշխատակազմի աշխատակիցները համերաշխորեն բոյկոտում են Կարապետյանին և հրաժարվում մտնել նրա առանձնասենյակ` հանձնարարություններ ստանալու: Ընդ որում, նրանք կեսկատակ ասում են, թե վախենում են, որ “Կարապետյանն իրենց էլ կհանձնի:

Բանն այն է, որ հրաժարական տված Գագիկ Բեգլարյանը հաշվեհարդար է տեսել Կանդայանի հետ Կարապետյանի օգնությամբ: Ցանկանալով պատժել իր կնոջը “նեղացնողին”` նա դիմել է նախագահի աշխատակազմի ղեկավարին, իսկ վերջինս չի մերժել և տարել է իր աշխատակցին էկզեկուցիայի: Վերջինիս մեղքն այն է եղել, որ Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել է Բեգլարյանի կնոջը փոխադրվել ուրիշ աթոռ, քանի որ նախկին քաղաքապետի կինը տեղ էր զբաղեցրել նախագահի կողքին, ինչը արարողակարգով արգելված է:

“Ստեղծված մթնոլորտում Կարապետյանը չի կարող աշխատել և ցանկանում է թողնել իր պաշտոնը”,- ասում է Lragir.am-ը` նշելով, որ Կարեն Կարապետյանը “իր աշխատակցին հանձնել է ոչ թե պատահաբար, այլ գիտակցաբար”:

Այս առնչությամբ նորանոր մանրամասներ են ջրի երես դուրս գալիս:  Զինված բախումը տեղի է ունեցել Արաբկիրի շրջանի քրեական հետախուզման նախկին պետի` Սիմոն Աղազարյանի որդու, զինծառայող Աշոտի և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի որդու` Նարեկի միջև: “Կարեն Կարապետյանը ոտքի է հանել ոստիկանության ուժերին և օգնության համար դիմել տեղի քրեական հեղինակություններին”: Արդյունքում Կենտրոնի ոստիկանությունում գործ են հարուցել ՀՀ քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն` բռնության սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով…): Թերթի աղբյուրները հայտնել են, որ միջադեպը հարթվել է, երբ խաղաղարար առաքելությունը ստանձնել է Գագիկ Բեգլարյանը: “Այգեստանի թաղամասում Չորնի Գագոյի խոսքը չեն կարողացել անտեսել, և “լակոտները” հարգել են նրա հորդորները”,- նշել է ՉԻ-ն: Ըստ լուրերի` Չորնի Գագոն ստանձնել է նաև ռազմական ոստիկանության հարցերը. Նա հասել է քրեական գործի կարճմանը”:

Վարկած կա, որ Արամ Կանդայանը հանձնվել է Բեգլարյանի հաշվեհարդարին որպես հատուցում վերը նշված միջադեպը հարթելու համար:

ԻԱ ՌԵԳՆՈՒՄ

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply