Բելառուսի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է նախագահի հինգ թեկնածուներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 11:56

Բելառուսի նախագահի թեկնածուներ` Նիկոլայ Ստատկևիչը, Անդրեյ Սաննիկովը, Վրադիմիր Նեկլյաևը, Յարոսլավ Ռոմանչուկը և Վիտալի Ռիմաշևսկին նախագուշացվել են երկրի գլխավոր դատախազությունից:  Այս մասին “ՌԻԱ Նովոստիին” հինգշաբթի հայտնել է Նեկլյաևի ներկայացուցիչը:

Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին: Նախագահի աթոռին հավակնում է տասը թեկնածու, այդ թվում` Ալեքսանդր Լուկաշենկոն, որը այդ տեղը զբաղեցնում է արդեն 17 տարի:

“Գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է Վլադիմիր Նեկլյաևին, որ քարոզարշավի ժամանակ նրա կոչերը դեկտեմբերի 19-ին` երեկոյան` ընտրություններից հետո Հոկտեմբերյան հրապարակում հավաքվելու մասին անօրինական են”,- ասել է գործակալության  զրուցակիցը:

Նրա խոսքով, միջոցառումը Հոկտեմբերյան հրապարակում անցկացնելու դեպքում գլխավոր դատախազությունը մտադիր է քրեական գործ հարուցել:

Նման նախազգուշացում են ստացել նաև մյուս թեկնածուները (Ստատկևիչ, Սաննիկով, Ռոմանչուկ և Ռիմաշևսկի), որոնք կոչ են արել ընտրողներին հավաքվել դեկտեմբերի 19-ին Հոկտեմբերյան հրապարակում: Ռոմանչուկի և Ստատկևիչի ներկայացուցիչները հաստատել են դա:

Անցած ամսվա վերջին Ռոմաշևսկին և Ստատկևիչն արդեն նախազգուշացվել են գլխավոր դատախազության և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չթույլատրված փողոցային ակցիայի համար:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply