Մ. Սահակաշվիլի. Վրաստանը շուտով կկարողանա Եվրոպա մաքուր էներգիա արտահանող դառնալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 11:50Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կանկունում (Մեքսիկա) կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային 16-րդ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը շուտով կկարողանա Եվրոպա մաքուր էներգիա արտահանող դառնալ: Այս մասին հաղորդել են Կանկունում գտնվող վրացի լրագրողները:
Նախագահը պնդել է, որ Վրաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ կլիմայի փոփոխության միջոցառումներում և անգամ կարող է “մոդելային երկիր” դառնալ այդ ոլորտում: “Վրաստանը կարող է վերածվել կարբոչեզոք երկրի, որը զարգանում է մաքուր էներգիայի հիման վրա: Մեր երկիրը նորացվող էներգաաղբյուրների մշակման և Թուրքիայի միջոցով դրանք եվրոպական երկրներ արտահանելու ներուժ ունի, ինչը հնարավորություն կտա Վրաստանին ժամանակի ընթացքում փոխակերպվելու Եվրոպա մաքուր էներգիա լայնամասշտաբ արտահանողի”,- հայտարարել է Վրաստանի ղեկավարը:
Սահակաշվիլու խոսքով, “թեևՎրաստանը մեծ երկիր չէ, կարող է նշանակալի ազդեցություն ունենալ տվյալ խնդիրների լուծման վրա, մանավանդ տարածաշրջանում”:
“Մեզ հաջողվեց բարյացակամ ներդրումային միջավայր ստեղծել, որը միլիարդների ներհոսք ապահովեց նորացվող էներգաաղբյուրների յուրացման ծրագրում և հատկապես` հիդրոէլեկտրաէներգիայի զարգացման մեջ: Մեր արագ առաջընթացի արդյունքն այն է, որ Վրաստանի էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 80%-ը ստացվում է նորացվող աղբյուրներից”,- տեղեկացրել է Մ. Սահակաշվիլին խորհրդաժողովի մասնակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
