Իսրայելի արգելանոցում հրդեհի վնասը կազմել է 28 միլիոն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2010 11:38

Իսրայելի իշխանությունների նախնական գնահատմամբ`  Հայֆայի մոտակայքում գտնվող Կարմել լեռան  վրա արգելանոցի հրդեհի հասցրած վնասը կազմել է 100-120 միլիոն շեկել, ինչը համարժեք է 28-33 միլիոն դոլարին: Այդ մասին տեղեկացնում է Zman.com-ը.: Խոսքը տեղի բնակիչների և տեղական իշխանությունների սեփականության վնասի մասին է: Հրդեհը Կարմելի արգելանոցում բռնկվել է դեկտեմբերի 2-ին: Առաջին օրը հրդեհի զոհ է դարձել 40 մարդ: Հրդեհը մարելուն մասնակցել են 14 երկրների, որոնց  թվում` Ռուսաստանի, Հունաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի, եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի ևն երկրների փրկարարներ:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply