Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2010 11:16

«Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագիրը նպատակ ունի մասնակից հայ, թուրք և ամերիկացի աշակերտների մոտ զարգացնել առաջնորդի հմտություններ և նրանց միջև սերմանել միջմշակութային փոխընմբռնում։ 16-ամսյա այս ծրագիրը ներգրավելու է 75 ակտիվ աշակերտների՝ յուրաքանչյուր երկրից 16-18 տարեկան 25 բարձր դասարանցիների, որոնք ծրագրի ընթացքում կմասնակցեն տարբեր միջոցառումների և կքննարկեն իրենց և այլ երկրների վերաբերող տարբեր հարցեր։
Youth LAB` «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագիրը ֆինանսավորվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողմից և իրականացվում է Փի–Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից, Թուրքիայում համագործակցելով Ari Movement կազմակերպության հետ։

Ծրագրի հիմնական միջոցառումները հետևյալն են.

–        Առցանց քննարկումներ անհատի, առաջնորդության, հանդուրժողականության, բազմամշակութային կենցաղի, երիտասարդական մշակույթի, կամավորության, համայնքային ծառայությունների, երկրի և միջազգային խնդիրների շուրջ,

–        2011թ. հուլիսին ամերիկացի, հայ և թուրք աշակերտների մասնակցությամբ 2-շաբաթյա ճամբար ԱՄՆ–ում, որին կհետևի 1–շաբաթյա մշակութային ազատ ծրագիր՝ ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում,

–        Ձեռք բերած գիտելիքների և հմտությունների կիրառմամբ համագործակցային ծրագրերի մշակում և իրականացում համայնքներում ամառային ճամբարին հաջորդող 4 ամիսների ընթացքում

–        Ամերիկացի և հայ աշակերտների կողմից 2011թ. դեկտ. մի քանի օրվա մշակութային այց Թուրքիա, որի ընթացքում 1 հայ և 1 ամերիկացի մասնակից կհյուրընկալվեն թուրք մասնակիցներից մեկի ընտանիքում,

–        Ամերիկացի և թուրք աշակերտների կողմից 2011թ. դեկտ. մի քանի օրվա մշակութային այց Հայաստան, որի ընթացքում 1 թուրք և 1 ամերիկացի մասնակից կհյուրընկալվեն հայ մասնակիցներից մեկի ընտանիքում,

–        Առցանց շփում, որի ընթացքում իրենց համայնքները բարելավելու նպատակով աշակերտները համատեղ ջանքերով կմշակեն և կիրականացնեն տարբեր ծրագրեր:

Ծրագրին կարող են դիմել  Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները կարող են դիմել, եթե.

·         Նրանք ՀՀ–ի քաղաքացի են և ծրագրի ամբողջ ընթացքում ապրելու են Հայաստանում,

·         Ծրագրի իրականացման ընթացքում նրանք կլինեն 16-18 տարեկան, և պիտի ավարտեն դպրոցը ոչ ավելի շուտ, քան 2012թ. հունիսը(կարող են դիմել նաև այն աշակերտները, որոնք դիմելու պահին 15 տարեկան են, բայց մինչև 2011թ. օգոստոսի 30–ը դառնում են 16 տարեկան),

·         Ազատ գրում և խոսում են անգլերեն լեզվով,

·         Ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու բավարար հմտություններ, որպեսզի կարողանան ինքնուրույն կատարել միջին բարդության տեխնիկական հանձնարարություններ,

·         Տանը, դպրոցում կամ համայնքում ունեն համակարգիչ և հնարավորություն դրանից հաճախակի օգտվելու,

·         Կարող են բավարար ժամանակ տրամադրել ծրագրի բոլոր միջոցառումներին կանոնավոր կերպով, ըստ պահանջված կարգի մասնակցելու համար, մասնավորապես, կարող են լիարժեք կերպով մասնակցել միջմշակութային փոխանակման 3 ծրագրերին,

·         Նրանք ձեռք են բերել իրենց ծնողներից/խնամատարներից գրավոր տեղեկանք, որով վերջիններս հաստատում են իրենց համաձայնությունը ծրագրի բոլոր միջոցառումներին և պայմաններին, և որ թույլ են տալիս իրենց երեխայի մասնակցությունն այս ծրագրին,

·         Նրանք ձեռք են բերել իրենց ծնողներից/խնամատարներից գրավոր տեղեկանք, որով վերջիններս տալիս են իրենց թույլտվությունը՝ ծրագրի հովանավորին և իրականացնող կազմակերպություններին իրենց կայքում, գովազդային նյութերում, ծրագրերի հաշվետվություններում և լրատվամիջոցներում մասնակից երեխայի անունը, նկարները կամ ծրագրի ընթացքում նրա կողմից պատրաստված նյութերը հրապարակելու համար:

Դիմում-հայտի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և ծրագրի մանրամասները կարելի է ներբեռնել այստեղից:

Դիտվել է 1987 անգամ:
Print Friendly

Leave a Reply