Սաքինե Աշթիանին ազատության մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 10, 2010 10:41

Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ ազատ է արձակվել քարկոծմամբ մահվան դատապարտված 43-ամյա իրանցի Սաքինե Աշթիանիին՝ որդու հետ միասին։ Այդ մասին հաղոդում է  Agence France Presse-ը: Նկարում Սաքինեն որդու հետ է:

Պաշտոնական Թեհրանն այս պահի դրությամբ դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել Սաքինեի արձակման մասին լուրը:

Երկու երեխաների մայր Սաքինեն ձերբակալվել էր 2006թ. ՝ իր ամուսնու մահը պատվիրելու և մասնակից լինելու մեղադրանքով: Նրա դատավճիռը երկու անգամ փոխվել է: Շատ երկրներ դատապարտել են Իրանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ, մասնավորապես Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին հանդես է եկել Սաքինեի պաշտպանությամբ:

Սաքինեն, փաստորեն,  ազատ է արձակվել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply