Հղիները հաղթեցին. Կառավարությունը նահանջեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 10, 2010 2:33
Հղի կանանց նախաձեռնած հասարակական շարժումը՝ ընդդեմ ժամանակավոր անաշխատունակության նպաստները կրճատելու դեմ, պսակվեց հաջողությամբ։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին կառավարության նիստն սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը կիսում է հղի կանանց մտահոգությունները։
«Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ եւ անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ եւ, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ եւ օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Տ. Սարգսյանը։
Կառավարաության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին կառավարության շենքի առջեւ դիմավորեցին բողոքի ցույց իրականացնող հղի կանայք։ Ըստ նախարարի՝ օրենքը ամենայն հավանականությամբ կբերվի այն տեսքի, որ եղել է մինչ փոփոխություն կատարելը։






Facebook
Tweet This
Email This Post
