ԱՄՆ-ում սպանվել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2009 12:37

vernon-forestԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի Ատլանտա քաղաքում կողոպուտի ժամանակ սպանվել է կիսամիջին և առաջին միջին քաշային բռնցքամարտիկների աշխարհի բազմակի չեմպիոն Վեռնոն Ֆորեսթը:
38-ամյա Ֆորեսթը շաբաթը օրը մոտեցել է բենզալցակայաններից մեկի մոտ կայանած իր ավտոմեքենային և փորձել փչել անվադողը: Այդ ժամանակ հայտնվել է չարագործը և փորձել խլել նրա դրամապանակը: Բռնցքամարտիկը սկսել է հետապնդել իր վրա հարձակվողին, սակայն նրա վրա հրազենից կրակ է բացվել:

Ֆորեսթն ավտոմեքենայի նստատեղի տակից հանել է ատրճանակը: Փոխհրաձգության հետևանքով նա գլխին 7-8 փամփուշտ է ստացել: Հանցագործը դիմել է փախուստի: Սկսել է հետաքննություն: «New York Daily News»-ի վկայությամբ` վարկած կա, որ հարձակվողները երկուսն են եղել, և նրանցից մեկը գրոհել է բռնցքամարտիկի թիկունքից:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply