Թուրքիայում գողության մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2010 19:52

Թուրքիայի Սամսուն քաղաքում հագուստի խանութից գողություն անելու պահին բռնվել է Սամսունում աշխատող Հայաստանի 24-ամյա քաղաքացի Անժելա Թագվորյանը:

Թուրքական Memlekethaber-ի փոխանցմամբ՝ Անժելան առանց բոճկոնի մտել է 30-ամյա Սալիհի հագուստի խանութ, վերցրել բաճկոններից մեկը եւ ձեւացնելով, թե այն իրենն է, փորձել է դուրս գալ խանութից։

Խանութի սեփականատերը հետեւել է Անժելային եւ խանութից դուրս գալու պահին կանգնեցրել ու կանչել ոստիկանությանը։

Ձերբակալված Անժելա Թագվորյանը ոստիկանատանը ցուցմունք է տվել, թե մտազբաղ է եղել եւ մոռացել է վճարել բաճկոնի արժեքը։

NEWS.am

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply